Պատրաստ եմ պաշտպանել Աշոտ Փ.-ի իրավունքները. Ռուբեն Մելիքյան
ПравоԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պաշտոնական.
Պատրաստ եմ պաշտպանել ՀՀ քաղաքացի Աշոտ Փ.-ի իրավունքները՝ ընտանեկան բռնության դաժան դրսևորումներից»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապարանցիների հետ հանդիպման ժամանակ ասել էր․
«Ասում են՝ վարչապետն ասել է՝ ոչինչ, թող գերիներն 2 ամիս էլ սպասեն։ Ո՞վ է ասում, ո՞վ է ասում։ Սերժիկը թեմա է գտել, Սերժիկը էլի մեյդան է ընկել։ Նույնիսկ էն գերիները, որոնք 2 ամիս առաջ վերադարձել են, իրենք 2-3 ամիս ուշացումով են վերադարձել։ Սերժիկը ասում է, թող իրա որդուն տա, գերիներին վերադարձնի։ Մի հատ էլ որդուս մասին խոսելիս ասումա Աշոտիկը։ Սերժիկ, Սերժիկ, դու իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունես, այ տղա։ Դու Միշիկի հետ ես շփոթու՞մ, թե՞ ում հետ ես շփոթում, այ Սերժիկ։ Երկրորդը՝ քեզ, որպես պաշտոնական սուտինիորի և թրաֆիկինգի մասնագետի, ասում եմ՝ համաձայն եմ, համաձայն եմ։ Եվ Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց։ Եվ Սերժիկ, և Քոչարյան, որպես մարդ առնել, ծախելու մասնագետներ, ձեզ լիազորում եմ բանակցել էդ գործում։ Մեջը մի քանի հազար դոլար էլ որ աշխատեք, կարծում եմ՝ ձեր լափամանին շատ պատեհ ավելցուկ կլինի։ Ենթադրում եմ, որ գերիներ առնել, ծախելու մեծ փորձ ունեք։ Տալիս եմ որդուս բոլոր գերիների դիմաց։ Պաշտոնապես հայտարարում եմ Ալիևին, բոլորին, Կարմիր խաչին և Սերժիկին, և Ռոբիկին ասում եմ որպես մարդու առևտրի երկար տարիների մասնագետ, երկուսիդ լիազորում եմ պաշտոնապես բանակցել այս թեմայով։ Հանկարծ չմտածեք՝ էմոցիոնալ բան եմ ասում, ասում եմ պաշտոնապես, գնացեք, բանակցեք, այ սուտինիորներ և գերիներ առնել, ծախելու մասնագետներ, գնացեք և բանակցեք, պաշտոնապես սպասում եմ ձեր պատասխանին»։
Ավելին...