Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը արգելել է ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին պատժամիջոցներ կիրառել Սուպերլիգայի նկատմամբ
СпортՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի արդարադատության նախարարությունից պաշտոնական ծանուցագիր են ստացել այն մասին, որ չեն կարող պատժամիջոցներ կիրառել այն ակումբների նկատմամբ, որոնք չեն լքել Եվրոպայի Սուպերլիգան:
Ըստ իսպանական Cadena SER հրատարակության, Շվեյցարիայի դատական իշխանությունները նախազգուշացնում են միջազգային ֆուտբոլային կազմակերպություններին պատժամիջոցներ չկիրառել «Բարսելոնայի», «Ռեալի» և «Յուվենտուսի» նկատմամբ:
Ապրիլի 19-ին 12 հիմնադիր թիմեր հայտարարեցին Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին, բայց երկու օր անց 9 ակումբներ, երկրպագուների, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և իրենց երկրների քաղաքական գործիչների ճնշման ներքո, հայտարարեցին մրցաշարից դուրս գալու մասին:
Մայիսի 7-ին ՈւԵՖԱ-ն որոշեց պատժել Սուպերլիգայի նախկին մասնակիցներին: Ինը ակումբներից յուրաքանչյուրը 15 միլիոն եվրո բարեգործական վճար կվճարի՝ Եվրոպայում ֆուտբոլը զարգացնելու ծրագրերի համար: Ակումբները պարտավորվել են նաև որպես փոխհատուցում մեկ մրցաշրջանում վերադարձնել ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի մասնակցությունից եկամտի 5% -ը:
Ինչ վերաբերվում է Մրցաշաչից դուրս չեկած ակումբներին, ապա, ըստ միջազգային մամուլի, ՈՒԵՖԱ-ն նախատեսում էր այդ թիմերին արգելել մասնակցել ՉԼ առաջիկա երկու մրցաշարերին