Գրանցվել է 610 դեպք, որից 291-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
ПравоՄայիսի 31-ից հունիսի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 610 դեպք, որից 291-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 202 հրդեհի, 4 փլուզման, 1 պայթյունի, 3 ուժեղ քամու, 4 ինքնասպանության փորձի դեպք, 69 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 157 կենցաղային կանչ. տուժել է 94 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Արձանագրվել է թունավորման 5 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Ավելին...