Կրոս. Գերմանիայի հավաքականում իմ ապագայի վերաբերյալ որոշում կկայացնեմ Եվրոպայի առաջնությունից հետո
СпортՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնել է, որ Գերմանիայի հավաքականում իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի Եվրոպայի առաջիկա առաջնությունից հետո:
«Որոշում կկայացնեմ Եվրոպայի առաջնությունից հետո: Մրցաշարի ավարտից հետո ես կմտածեմ ու կխոսեմ Ֆլիկի հետ: Մենք միմյանց վաղուց ենք ճանաչում»,- Կրոսի խոսքերն է փոխանցում Sport1.de-ը:
Հիշեցնենք՝ Կրոսը 2010 թվականից է հանդես գալիս Գերմանիայի հավաքականում: Ազգային թիմի հետ նա 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն: