ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին
ОбществоԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին:
«Լուրերի» հարցին ի պատասխան՝ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաստատել է, որ արդեն այցելել են հայ զինծառայողներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, առողջական վիճակին և օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ:
Ամատունին ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող գերեվարված մյուս անձանց պարբերական այցերի շրջանակում տեսակցել են մայիսի վերջին: