Անահիտ Ավանեսյանի պահանջով ակցիա իրականացնող երեք քաղաքացի է բերման ենթարկվել
ПравоՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող երեք քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։