«Այնքան սարսափելի էր, որ չկարողացա մինչև վերջ նայել»․ Սթիվեն Քինգը նշել է իր տեսած ամենավախենալու սարսափ ֆիլմը
КультураԱմերիկացի գրող Սթիվեն Քինգը Dread Central պորտալի հետ զրույցում նշել է իր տեսած ամենավախենալու ֆիլմը։
Քինգը, որը հայտնի է սարսափ և գիտաֆանտաստիկ ժանրերում հեղինակած գրքերով, խոստովանել է՝ այնքան է վախեցել, որ չի կարողացել մինչև վերջ դիտել The Blair Witch Project սարսափ ֆիլմը։
«Այդ ֆիլմը տեսել եմ հիվանդանոցում, երբ ցավազրկողների ազդեցության տակ էի։ Տղաս էր ասել, որ պետք է անպայման դիտեմ այն։ Կեսին էի հասել, երբ նրան ասացի․ «Անջատի՛ր դա, շատ տարօրինակ և զարհուրելի ֆիլմ է»»,- պատմել է գրողը։
Էդուարդո Սանչեսի և Դենիել Միրիկի ֆիլմը պատմում է մի խումբ ուսանողների մասին, որոնք վհուկի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար Մերիլենդ են գնում։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1999-ին, այն դրական արձագանքներ է ստացել հանդիսատեսի և քննադատների կողմից։ 60 հազար դոլար բյուջեով ֆիլմն ունեցել է ավելի քան 248 միլիոն դոլարի շահույթ և նույնիսկ որպես ծախսերի և եկամուտների լավագույն համադրությամբ ֆիլմ՝ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։