Երեւանի կենտրոնում այսօր սպանված տղամարդու ինքնությունը հայտնի է
Право2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 10:58-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ Երեւան քաղաքի Աբովյան 7 հասցեի դիմաց՝ ճանապարհի երթեւեկելի հատվածում, հայտնաբերել տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
NEWS.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության եւ ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հրազենային մահացու վիրավորում ստացած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գավառ քաղաքի բնակիչ՝ ծնված 1971թ.:
Կատարվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է կրակված պարկուճ, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դիակի դատաբժշկական եւ դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանվածը Հ. Վարդանյանն է։
Ավելին...