«Աթենք» մսամթերքը ևս 5 ֆիրմային խանութ է բացել՝ Թբիլիսիում, Երևանում և Էջմիածնում
ОбществоՄսամթերք արտադրող հայկական «Աթենք» ընկերությունը մեծ պահանջարկի բավարարման նպատակով ընդլայնել է արտադրության և արտահանման ծավալները, և այս ամիս գործարկել 5 նոր ֆիրմային խանութ: Ֆիրմային խանութներից 3-ը բացվել են Երևանում՝ (Հակոբ Հակոբյան 2, շին. 96, Նոր Նորք՝ Սաֆարյան 2/6 Ավան, Տաշքենդի փողոց 15/2), Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում (Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոց 10/82) և երրորդը` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում (Խիզանիշվիլի 14):
Նշենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 2019 թվականից արդեն գործում է ֆիրմային երկու խանութ, որտեղ ներկայացված են հայկական արտադրության մսամթերքի շուրջ 100 անուն ապրանքատեսակ:
«Աթենք» ընկերության Զարգացման տնօրինությունից նշում են, որ հայկական արտադրանքն իր համի և որակի շնորհիվ կարճ ժամանակում մեծ պահանջարկ է ձևավորել.
«Դեռևս նախորդ տարվա մարտ ամսին, երբ Վրաստանում գործարկեցինք մեր երկրորդ ֆիրմային խանութը, հայտարարել էինք, որ նախատեսում ենք ունենալ մինչև 7 խանութ. աստիճանաբար շարժվում ենք դեպի մեր նպատակը: Այսօր, առավել քան երբևէ, պետք է զարկ տանք հայկական արտադրությանն ու արտահանմանը, և մեր արտադրանքի համն ու որակը հասանելի դարձնենք ամբողջ աշխարհին»:
Այսպիսով, մսամթերքի առաջատար արտադրող «Աթենքը», բացի Վրաստանում գործող երեք խանութները, Հայաստանում ունի մասնագիտացված խանութների ամենամեծ ցանցը՝ 15 խանութներից 13-ը գտնվում են Երևանի տարբեր շրջաններում, և մեկական խանութ մարզերում՝ Աբովյան (Կոտայքի մարզ), Էջմիածին (Արմավիր) քաղաքներում:
Հայկական արտադրության մսամթերքը՝ շնորհիվ տարիների ձևավորած համբավի, բարձր որակի և յուրօրինակ համի ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ արտերկրի սպառողների շրջանում շարունակում է լայն պահանջարկ ձևավորել:
***
«Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993թ.-ին «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի կողմից և 15 տարի գործել է հայկական շուկայում՝ հետևողականորեն ընդլայնելով տեսականին ու ձևավորելով մսամթերքի տեղական արտադրության նոր մոտեցումներ: 2009թ.-ին «Աթենք» գործարանը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Նոր սեփականատերերի խոշոր ներդրումների շնորհիվ իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները: Այսօր «Աթենք» ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է:
ՙ«Աթենք» ընկերության երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանցը Հայաստանում ամենամեծն է. 20 խանութ՝ Երևանում (Ազատության 12, Ծ․ Աղբյուր 59, Գրիբոյեդովի 21/9, Կոմիտասի պող․ 20, Կոմիտասի պող․ 58, Մաշտոցի պող․ 14, Կորյուն 6, Շինարարներ 12/28, Արտաշիսյան 86/3, Էրեբունի 21, Տիգրան մեծ 45, Սաֆարյան 2, Հակոբ Հակոբյան 2, Տաշքենդ 15/2) ՀՀ մարզերում (ք․ Աբովյան՝ Տարտու 1/2/2, ք․ Էջմիածին ՝ Սուրբ Մեսրոպ մաշտոց 10/82), Արցախում (ք․Ստեփանակերտ), Վրասատնում:
«Աթենք» ընկերության մսամթերքի տեսականուն կարող եք ծանոթանալ https://www.atenk.am/ կայքում։