«Իսկ այնտեղ ինչ-որ բան պատահե՞լ է». «Գահերի խաղ»-ը սերիալում Նեդ Սթարքի դերակատարը չի նայել սերիալի ավարտը
КультураԲրիտանացի դերասան Շոն Բինը, որը «Գահերի խաղը» հեռուստասերիալում մարմնավորել է Նեդ Սթարքի կերպարը, The Times-ին տված հարցազրույցում անսովոր կերպով է արձագանքել HBO հեռուստաընկերության ֆենթեզի-շոուի եզրափակչի մասին հարցին:
Լրագրողը դերասանին հարցրել է, թե արդյոք հնարավոր է Վեստերոսից բաժանված Սթարքերին համեմատել Brexit-ի հետ (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալը-խմբ.): Ի պատասխան՝ նա խոստովանել է, որ առաջին եթերաշրջանում իր կերպարի սպանությունից հետո (2011 թվականին-խմբ.) ինքը չի հետևել այն ամենին, ինչ տեղի է ունեցել հաջորդ 7 եթերաշրջանում:
«Իսկ այնտեղ ինչ-որ բան պատահե՞լ է»,- հետաքրքրվել է Բինը, երբ նրան հարցրել են, թե արդյոք տեսել է վերջին սերիան:Հարցը տված լրագրողը սկզբում չի ցանկացել հայտնել «Գահերի խաղի» եզրափակչի մանրամասները՝ մտածելով, որ Շոն Բինը, միգուցե, կուզենար ինքնուրույն դիտել այն: Այնուամենայնիվ, դերասանը հակաճառել է ու պնդել՝ «մինչ այդ ինքն ամեն ինչ կմոռանա»:
Ի վերջո լրագրողը դերասանին պատմել է, թե ինչ ավարտ է ունեցել «Գահերի խաղը»: Նա նաև տեղեկացրել է, որ Բինի «էկրանային երեխաները» սկսել են ղեկավարել Վեստերոսը և Հյուսիսը:
«Ստացվում է՝ Ուինթերֆելը (Հյուսիսի մայրաքաղաքը- խմբ.) ամեն դեպքում անջատվե՞լ է: Դա լավ է», - մեկնաբանել է Շոն Բինը՝ դառնալով այն քիչ մարդկանցից մեկը, որը դրական է արձագանքել ֆենթեզի ժանրի շոուի ավարտին:
Հիշեցնենք՝ 2019-ի մայիսին վերջին սերիայի թողարկումից հետո հեռուստասերիալի ավարտից դժգոհ հեռուստադիտողները սկսել էին քննադատություններ հնչեցնել ֆիլմի սցենարիստների՝ Դեյվիդ Բենիոֆի և Դանիել Բրեթ Ուայսի հասցեին: Կարճ ժամանակ անց նրանք նույնիսկ ստորագրահավաք էին կազմակերպել, որով պահանջում էին վերափոխել «Գահերի խաղի» եզրափակիչը: