Երբ ես 100%-ով պատրաստ լինեմ, մեծ ներդրում կունենամ թիմում․ Ազար
СпортՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կիսվել է իր ապագայի և «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանի հեռանալու մասին իր մտքերով:
«Ես ինձ չեմ տեսնում Մադրիդից դուրս: Ես երեք տարվա պայմանագիր ունեմ, և երբ ես 100%-ով պատրաստ լինեմ, մեծ ներդրում կունենամ թիմում: Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ: Եվրոյից հետո ես շատ բան կանեմ «Ռեալի» համար:
Ես շատ վատ մրցաշրջան եմ անցկացրել: Գիտեմ, որ շուտով կվերադառնամ իմ նախկին մակարդակին: Հուսանք ՝ այլևս վնասվածքներ չեն լինի:
Զիդա՞ն։ Ես ցավում եմ նրա հեռանալու կապակցությամբ: Նա գիտի, թե որքան եմ հիանում իրենով: Ես երկու հիանալի տարի անցկացրեցի նրա հետ և պարտական եմ նրան:
Բենզեմայի վերադարձը հավաքակա՞ն։ Ես ուրախ եմ նրա համար: Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Բելգիան զիջեց Ֆրանսիային առանց Բենզեմայի, և այժմ նրանք ավելի ուժեղ կլինեն», – մեջբերում է մադրիդյան ակումբի կիսապաշտպանին Marca-ն: