Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
ПолитикаՎլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Այդ մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։
«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի՝ Վլադիմիր Կարապետյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիեւ)», - նշվում է նախագահի հրամանագրում:
Ավելին...