Սթիվեն Սիգալն իր առաջին օրենքն է մշակել ռուսների համար
ПравоՀոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը նախագիծ է մշակել բնապահպանական հանցագործությունների համար պատիժները խստացնելու մասին:
Ինչպես նշում է ura.news-ը, այս փոփոխությունը կարող է դառնալ «Արդար Ռուսաստան` հանուն ճշմարտության» կուսակցության առանցքային նախաձեռնություններից մեկը 2021 թվականի սեպտեմբերին Պետդումայի ընտրություններում:
««Արդար Ռուսաստան` հանուն ճշմարտության» կուսակցության նախընտրական կարևոր նախաձեռնություններից մեկը կարող է լինել «Սթիվեն Սիգալի օրինագիծը»: Հոլիվուդյան դերասանը (հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի) փոփոխություններ է մշակել, որոնք խստացնում են Ռուսաստանի Դաշնության բնապահպանական հանցագործությունների վերաբերյալ քրեական օրենսգրքի հոդվածները», - ասել է կուսակցության ներկայացուցիչ Ելիզավետա Կոնդակովան:
Սիգալն իր օրինագիծը կներկայացնի մայիսի 29-ին կուսակցության նիստում, որտեղ դերասանը կմիանա «Արդար Ռուսաստան` հանուն ճշմարտության»-ը: Հոլիվուդյան աստղն առաջարկում է ազատությունից և որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկել նրանց, որոնք ջրի, մթնոլորտի կամ ծովային միջավայրի աղտոտում են իրականացրել` միջին ծանրության վնաս հասցնելով բնությանը:
Սթիվեն Սիգալը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2016 թ.: Նա վերջերս ցանկություն է հայտնել անդամակցել «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցությանը:
Ավելին...