Հավատքով, ուժեղ, միասնական. Խաչիկ Ասրյանը ներկայացրեց ծրագիրը
Политика«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Հավատքով, ուժեղ, միասնական» կարգախոսով։ Այդ մասին կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության 13-րդ ժողովին հայտարարել է կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը։ Նա ավելի է մանրամասնել իրենց կարգախոսի էությունը։
Ըստ այդմ, միայն ազգային քրիստոնեական արժեհամակարգն ունի` ապա Հայաստանում։ Առանց այդ հավատի անհնար է սարեր շրջել։
Ուժը «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդը տեսնում է առաջին հերթին արդարության և օրենքի մեջ։ Իսկապես, առանց արդարության և օրինականության, ուժը միայն վնասներ կարող է բերել սեփական երկրին։ Իսկ միասնականության մեջ Խաչիկ Ասրյանը տեսնում է Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը։ Միայն այսպես է հնարավոր Ազգի և Պետության վերածնունդը արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո։
Անզիջում է լինելու ազգային կուսակցության պայքարը բոլոր արատավոր երևույթների դեմ։ «Ընտրակաշառք բաժանողը թուրքի օգտագործած՝ կեղտաջրի մեջ գտնվող պահպանակ է։ Հերոս հայ ժողովուրդը ականատեսն է լինելու, թե ոնց եմ մոխիր դարձնում բոլոր կաշառակերներին»,- արձանագրում է Խաչիկ Ասրյանը` կուսակցության ղեկավար կազմի Նախագահության 13-րդ ժողովին։
«Այդ ժամանակ մենք պատվախնդրորեն կառուցելու ենք մեր ապուպապերի երազած քրիստոնյա, ուժեղ, միասնական Հայաստանը»,- ասել է Խաչիկ Ասրյանը։
Նարեկ Մինասյան