Խաչիկ Ասրյանը ուղենշեց ընտրակաշառք բաժանողների ճանապարհը
ВидеоԽորհրդարանական արտահերթ ընտրություններում ընտրակաշառք բաժանելն ու վերցնելը ամենադավաճանական քայլն է, որ կարող է անել ՀՀ որևէ քաղաքացի։ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը շատ ավելի կոպիտ է արտահայտվել։
«Ընտրակաշառք բաժանողը թուրքի օգտագործած՝ կեղտաջրի մեջ գտնվող պահպանակ է»,- ասել է Խաչիկ Ասրյանը կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության 13-րդ ժողովին։
Միգուցե, կասեք, թե կոշտ է, սակայն իրականում հենց այսկերպ պետք է պայքարել ընտրակաշառքի դեմ։ Իրենց քվեն ու երկրի ապագան ծախողները, գնողներն են, որ խփում են մեխերը Երկրի ու Պետականության դագաղին։
«Հերոս հայ ժողովուրդը ականատեսն է լինելու, թե ոնց եմ մոխիր դարձնում բոլոր կաշառակերներին։ Այդ ժամանակ մենք պատվախնդրորեն կառուցելու ենք մեր ապուպապերի երազած քրիստոնյա, ուժեղ, միասնական Հայաստանը»,- արձանագրում է Խաչիկ Ասրյանը։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Հավատքով, ուժեղ, միասնական» կարգախոսով։ Արցախյան երեք պատերազմներին մասնակցած գործիչն արդար հարց է բարձրացնում․
«Ովքեր 44-օրյա պատերազմին վազելով չեն գնացել մասնակցել՝ պատրաստ լինելու զոհաբերելու իրենց կյանքը, իրավունք ունե՞ն հայտ ներկայացնելու ԱԺ ընտրություններին մասնակցելու»։
Կարեն Խալաթյան