Instagram-ը բոլոր օգտատերերի համար գործարկելու է «լայքերի» քանակը թաքցնելու հնարավորությունը
МеждународноеInstagram-ը բոլոր օգտատերերի համար գործարկելու է գրառումների տակ հավանումների քանակը թաքցնելու հնարավորությունը: Տարիների փորձարկումներից հետո փոփոխությունը շուտով գործելու է նաեւ Facebook-ում` դրա ծառայություններից օգտվելիս ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:
Instagram-ի օգտատերերը կկարողանան թաքցնել հավանումների քանակը ինչպես լրահոսի, այնպես էլ սեփական գրառումներում: Երկու տարբերակներն էլ հասանելի կլինեն Facebook-ում «առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում», ասվում է Instagram-ում:
Լրագրողների հետ զրույցում Instagram-ի գլխավոր տնօրեն Ադամ Մոսերին ասել է, որ նպատակն է մարդկանց հնարավորություն տալ կառավարել իրենց փորձը հավելվածում: Նա ասել է, որ հաշվարկները թաքցնելու պլատֆորմի թեստերը ցույց չեն տվել օգտատերերի հոգեբանական բարեկեցության շոշափելի փոփոխություն, այլ բեւեռացրել են նրանց կարծիքները: Մոսերին նշել է, որ այս քայլից հետո չէր ակնկալում օգտատերերի ներգրավվածության մեջ զգալի փոփոխություններ տեսնել: