Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին
МеждународноеՌուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` Հանրապետության օրվա կապակցությամբ:
«Հարգելի Իլհամ Հեյդարովիչ,
Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
Ադրբեջանը ճանաչված հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում: Ձեր երկիրը մեծ հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում, ակտիվ դեր է խաղում միջազգային օրակարգի շատ կարևոր հարցերի լուծման գործում:
Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ հիմնված բարեկամության բարի ավանդույթների և փոխադարձ հարգանքի վրա: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամեն կերպ ամրապնդել ռազմավարական գործընկերությունը, արդյունավետ համագործակցությունը բոլոր բնագավառներում` ի շահ մեր ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության:
Ես անկեղծորեն ցանկանում եմ ձեզ, հարգելի Իլհամ Հեյդարովիչ, քաջ առողջություն և հաջողություններ, և ձեր բոլոր համաքաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- ասված է ուղերձում:
Ավելին...