Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չեղարկիր․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պրն. աննախադեպ, թե «դուխ» ունես, հանրաքվեն մի չեղարկի
Նիկոլ Փաշինյանը ցանկացած պատեհ-անպատեհ առիթով խոսում է իր «դուխից» եւ համաժողովրդական սատարումից:
Այսօր, սակայն «դուխով» վարչապետը «դուխով» հետքայլ է անում՝ չեղարկելով հանրաքվեն, ՍԴ-ի հարցը գցելով Ազգային ժողովի գրպանը:
Ժողովրդի գլխին էլ «լոլո» են կարդում, թե հանրաքվեի չեղարկումը կորոնավիրուսով է պայմանավորված:
Պրն. աննախադեպ, իսկ ո՞ւր մնացին «կորոնավիրուսն ում շունն է», «պինցետով հատ-հատ քաշելու» ու « տնական օղիով ախտահանելու» մասին հոխորտանքներդ:
Չնայած, մենք հիշում ենք, բայց դու ասացիր՝ մոռացել ես:
Հանրաքվեի մասին էլ մոռացար, որովհետեւ «կախարդական փայտիկդ» անհայտ կորած է եւ 2 տարի առաջ քեզ վստահած հպարտ քաղաքացուն տրված խոստումներդ հօդս են ցնդել:
Մնացել է միայն աննախադեպ մուննաթ-շոուն՝ ուղղված հպարտ քաղաքացուն:
Փաշինյանը շատ լավ գիտի, որ քաղաքացին «պատմության աղբարկղը» կշպրտի իր հանրաքվեն էլ, «այո»-ն էլ:
Պրն. աննախադեպ, դու տանուլ ես տվել եւ ունես մեկ ճանապարհ՝ հրաժարական»: