Գվարդիոլան` Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ
Спорт«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ իսպանացի Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի ավարտված առաջնության լավագույն մարզիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գվարդիոլային ընտրել են լիգայի մենեջերների ասոցիացիայի անդամները: Այն արհմիություն է, որտեղ ընդգրկված են Անգլիական ֆուտբոլային լիգայի, Անգլիայի Պրեմիեր լիգայի, Անգլիայի ազգային և տարիքային տարբեր խմբերի հավաքականների մարզիչները:
«Ուրախ և հպարտ եմ երկրորդ անգամ այս մրցանակին արժանանալուս համար: Օգնականներս ևս արժանի են մեծ գնահատանքի»,- ասել է Գվարդիոլան:
Դեռևս մայիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Անգլիայի ընթացիկ մրցաշրջանի հաղթողը «Մանչեսթեր Սիթի»-ն է: