Պատմության հերոսական էջերը. Սարդարապատի հերոսամարտը և պատմական նշանակությունը
ОбществоԵրևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մայիսյան հերոսամարտերը և դրանց պատմական նշանակությունը» թեմայով քննարկում։ Կլոր սեղան հանդիպումը կազմակերպվել էր «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային» թանգարանի հետ։
«Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի հերոսական մարտերից է, կասեցվել է թուրքական զորքի հարձակումը Հայաստանի վրա։ Միասնականության ու արիության շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ հաղթել Սարդարապատում և վերականգնել հայոց պետականությունը, 1918թ. մայիսի 28-ին հռչակելով Հայաստանի Հանրապետությունը։ Կլոր սեղան քննարկման ընթացքում ներկայացվեցին քիչ հայտնի փաստեր հայ մասնակիցների մասին, որոնք հետագայում դարձել են խորհրդային հայտնի զորապետեր, գիտության ու արվեստի գործիչներ, ինչպես նաև ռուս զինվորների ու սպաների մասին, ովքեր քաջաբար մասնակցել են մարտերին»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» ՄՄԳԿ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Բացմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցան Արմավիրի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Թովմասյանը և Ա. Միկոյանի անվան Արմավիրի սահմանապահ զորամասի ղեկավար Սերգեյ Վլասովը։ Միջոցառումը վարում էր Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Կլոր սեղանին զեկույցներով ներկայացան պատմաբան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի և Հայոց ազգագարության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն, պ.գ.թ., Կարեն Փահլևանյանը, թանգարանի տնօրենի տեղակալ, ազգագրագետ պ.գ.թ., Սվետլանա Պողոսյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պ.գ.դ., Խաչատուր Ստեփանյանը, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ պ.գ,դ, Ստեփան Ստեփանյանը և այլ պատմաբաններ ու ազգագրագետներ։
Մինչև քննարկումը մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մոտ։