Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր է արձակել. ՊՆ
ОбществоՀայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։
«Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են»,– ասվում է հաղորդագրության մեջ։