«Transformation of the future». TEDxMoskovyanStSalon կոնֆերանս
ОбществоԵրևանի պետական կամերային թատրոնում կայացավ TEDxMoskovyanSt կոնֆերանսը՝ «Երիտասարդները հանուն փոփոխության» Քաղաքացիական Հասարակություն ՀԿ-ի, IDBank-ի ու Idram-ի գործակցության շնորհիվ։
«Ապագայի փոխակերպումը»՝ Transformation of the future թեմայի շուրջ իրենց մտորումները ներկայացրին 6 խոսնակներ։ Կոնֆերանսի նպատակն է բաց հարթակ տրամադրել բոլոր նրանց համար, ովքեր ունեն արժեքավոր գաղափարներ և պատրաստ են կիսվել դրանցով։
2020 թվականը փոխակերպումների տարի էր, ասում են միջոցառման կազմակերպիչները, մի շարք ոլորտներ գոյատևելու համար անցան փոխակերպման բարդ ու երբեմն ոչ միանշանակ ուղի։
«Փոխակերպումների խաչմերուկում որոշեցինք անդրադառնալ ապագային, քանի որ այսօր, ավելին, քան երբևէ մենք կարիք ունենք գոնե ուրվագծելու ապագա փոխակերպումները, ունենալու զարգացման տեսլական ու ռազմավարություն։ Ու քանի որ ունենք իրենց ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքը փոխանցել, TEDxMoskovyanSt-ի մեր գործընկերների հետ որոշեցինք նախաձեռնել այս կոնֆերանսը՝ իհարկե հնարավորություն տալով նաև այլ ոլորտների պրոֆեսիոնալներին կիսվելու իրենց արժեքավոր գաղափարներով ու միգուցե ինչ-որ բան փոխելու մարդկանց մտածելակերպում»,- ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար, TEDxMoskovyanSt-ի վարող Տաթևիկ Վարդևանյանը։
TEDxMoskovyanSt-ի խոսնակներն էին՝
- Իրինա Փահլևանյան - «INDIGAMI» Երեխաների զարգացման կենտրոն - համահիմնադիր
- Նինա Գրիգորյան - Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ - Անձնակազմի զարգացման ծրագրեր
- Սերգեյ Առաքելյան - IDBank-ի Թվային բանկինգի տնօրեն
- Անահիտ Վարդանյան - ՍՄԱՐԹ ծրագրերի նորարարության պատասխանատու, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ
- Կարեն Նալբանդյան - IDBank-ի Բիզնեսի զարգացման տնօրեն
- Նարեկ Ամիրխանյան - «Միլենիում 5» ստեղծարար գործակալության տնօրեն և գործընկեր
IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը խոսեց մեր օրերում իրական ինքնությունից ոչ պակաս կարևոր թվային ինքնությունից․ ինչպես անվտանգ նավարկել թվային օվկիանոսում, ինչ է նշանակում տրամադրել անձնական տվյալներ և ինչի կարող է դա բերել։
IDBank-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն էլ ներկայացրեց ֆինանսական, տեխնոլոգիական վերափոխման գործընթացներն ու ոլորտի զարգացման հնարավոր սցենարները Idram&IDBank հարթակի օրինակով։
«Հաշվի առնելով IDBank-ի և Idram-ի համագործակցության հաջողված փորձը և TEDx-ի ձևաչափը՝ որոշեցինք ոչ միայն մեր փորձով կիսվել, այլ նաև հնարավորություն տալ այլ խոսնակների ներկայացնելու ապագայի տրանսֆորմացիայի իրենց տեսլականը։ Առհասարակ այսօր արդեն կարող ենք փաստել, որ ֆինտեխ ոլորտում Idram ու IDBank-ը դարձան մեր երկրում այդքան սպասված փախակերպումների շարժիչ ուժը»,- ասել է Idram-ի մարքեթինգի տնօրեն Գոռ Ամիրյանը։
TEDxMoskovyanSt-ի հիմնադիր և գլխավոր կազմակերպիչ Գրիգոր Ջանիկյանը Idram-ի և IDBank-ի հետ համագործակցությունը հաջողված է համարում․ «2020 թվականից ի վեր տեղի են ունենում փոփոխություններ, որոնց մի մասն էլ մենք ենք կազմում, ու որոշեցինք համատեղ ծրագիր իրականացնել ապագայի տրանսֆորմացիայի մասին։ Խոսնակներին ընտրել ենք TED հիմնական սկզբունքներին համապատասխան, ըստ որի խոսնակներ կարող են լինել մարդիկ, ովքեր ունեն նորարար գաղափարներ, ասելիք և ցանկություն կիսվելու հանդիսատեսի հետ»,-եզրափակել է Գրիգոր Ջանիկյանը։
Առաջին TED կոնֆերանսն անցկացվել է 37 տարի առաջ Կալիֆոռնիայում․ կոնֆերանսի գլխավոր նպատակն է տարածել արժեքավոր գաղափարներ։ TEDx ֆորմատը ստեղծվել է հենց TED-ի կողմից՝ հնարավորություն տալու տարբեր երկրների տեղական ընկերություններին կազմակերպելու TED անկախ կոնֆերանսներ։