Մրցունակ թիմ, սկզբունքային գործիչներ․ Ովքեր են Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրացուցակում
ПолитикаԱռաջիկա երկու օրերին պարզ կդառնան ընտրական ցուցակները, որ քաղաքական կուսակցություններն ու դաշինքները ներկայացնելու են արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է մրցունակ թիմ ներկայացնել անձանց, ովքեր կարող են ձայներ բերել ընտրացուցակին։ Բացառություն չէ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, որի առաջին եռյակը հանրությանը քաջ ծանոթ գործիչներ են։
Մայիսի 26-ին քաղաքական ուժերը ԿԸՀ կներկայացնեն իրենց ընտրացուցակները, ապա կսկսեն հրապարակել դրանք։ Հայաստանյան ընտրողը ունի մեկ կարևոր առաքելություն, ուսումնասիրել առաջադրված թեկնածուներին, գնահատել նրանց անցած ճանապարհն ու սկզբունքայնությունը, չսխալվել ևս մեկ՝ ճակատագրական անգամ։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանը։ Երկրորդ հորիզոնականում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն է, իսկ երրորդ հորիզոնականում հայտնի լրագրող Նարինե Դիլբարյանը։
Հայաստանյան քաղաքական դաշտի երկու հնաբնակները լավ հայտնի են մեր ընտրողներին, երբևէ չի եղել առիթ նրանց ստվերային որևէ գործարքի, հանցավոր որևէ պայմանավորվածության մեջ մեղադրելու։ Մշտապես աչքի են ընկել պարկեշտությամբ, իրենց սկզբունքային դիրքորոշումների ներկայացմամբ։ Արամ Սարգսյանը տասնամյակներ շարունակ է հայտնի մեր ընտողներին։ ՀԴԿ-ն հայ-ռուսական սերտ համագործակցության համոզված կողմնակիցն է, Արամ Սարգսյանը եղել է ԱԺ պատգամավոր, բազմաթիվ ելույթներ ունեցել, կառավարման լուրջ փորձ ունի։
Նարինե Դիլբարյանը մինչ վերջերս «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահն էր, սակայն այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ սկզբունքային տարաձայնությունների պատճառով լքեց կուսակցությունը և միացավ բարերար Տիգրան Արզաքանցյանի թիմին։ Հաշվի առնելով Տիգրան Արզաքանցյանի լայն կապերն արտերկրում, ունեցած կշիռն ու հեղինակությունը, ընտրացուցակի մյուս ներկայացուցիչների քաղաքական վարկը, կարելի է ենթադրել, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հավակնում է լուրջ ներկայացվածություն ունենալ քաղաքական դաշտում։
Արամ Գալյան