Լեզվական սայթաքումը տոտալ հարձակման պատճառ
ПолитикаԼրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տոտալ հարձակում է սկսվել նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանի դեմ։ Պատճառը լեզվական սայթաքումն է, որը տարբեր լրատվական միջոցներ, ֆեյսբուքյան օգտատերեր ուռճացնում և խոշոր մի բան են ներկայացնում, կարծես այդ լեզվական սայթաքումից է կախված երկրի ապագան։
Միգուցե այդ տեղեկատվական գրոհը կազմակերպված է մեկ կամ մի քանի կենտրոններից։ Բնականաբար, թե' իշխանությանը, թե' ընդդիմադիր որոշ ուժերի չի կարող դուր գալ, որ մեծ կարողություն և հնարավորություններ ունեցող գործիչ է մասնակցում ընտրություններին. կարող է լուրջ մրցակից լինել իրենց։
Արզաքանցյանի սայթաքումը «մեծ բոլոլա» դարձնողները հաշվի չեն առնում, որ մարդն իր երկարատև գործունեության ընթացքում խոսում է տարբեր լեզուներով և երբեմն կարող են խնդիրներ ծագել։ Բառ անգամ չեն ասում հայրենիքի համար նրա կատարած ազգանվեր գործերից, բանակին, պետությանը տված օգուտից, սայթաքել է և վերջ, ոհմակով հարձակվել են։
Մինչդեռ՝ Արզաքանցյանը շարունակում է իր գործունեությունը որևէ մեկի հասցեին վիրավորանք չհնչեցնելով, ներկայացնում իր ծրագրերն ու անելիքները։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը գլխավորող գործիչը հայտարարել է՝ պետք է թիմ ձևավորեն և ընդհատեն ձախողումների շղթան։ Թիմի կազմում ընդգրկվելու համար հրավիրում է բոլորին, ովքեր պատրաստ են ծառայել Հայաստանին և ունեն համապատասխան փորձ։ Հենց այս մոտեցումն է, որ արժանանալու է հանրության աջակցությանը, այլ ոչ մեդիաահաբեկումները, անձնական վիրավորանքներն ու սադրանքները։
Վազգեն Առուստամյան
Վազգեն Առուստամյան