Եղանակը Հայաստանում
ОбществоՀայաստանում տաք օդի այդ ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև մայիսի 27-ը ներառյալ, ինչի արդյունքում հատկապես գիշերը և երեկոյան հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։
Այսօր կեսօրից հետո անձրև և ամպրոպ է սպասվում է նաև Երևանում։ Մայրաքաղաքում ցերեկը կգրանցվի 30-32, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։