Ռուսաստանում երեխաների իրավունքների պաշտպանն առաջարկել է վերականգնել մահապատիժը մանկապիղծների համար
ПравоՄոսկվայի մարզի երեխաների իրավունքների հարցով լիազոր Քսենիա Միշոնովան առաջարկել է քննարկել մանկապիղծների համար մահապատժի դադարեցման (մորատորիումի) չեղարկումը: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ որպես այլընտրանք նա առաջարկում է դիտարկել ցմահ հարկադիր աշխատանքը:
«Կարծում եմ՝ անհրաժեշտ է մտածել մանկապիղծների համար մահապատժի մորատորիումը չեղարկելու մասին: Եթե դա հիմա անհնար է, և հասարակությունը պատրաստ չէ դրան… առնվազն պետք է մտածել այն մասին, որ նրանք ցմահ նստեն, իսկ նրանց ուժն ու աշխատանքն օգտագործվի ի շահ հասարակության բարօրության», - ասել է օմբուդսմենը:
Միշոնովայի կարծիքով՝ մանկապիղծներին չի կարելի ազատության մեջ թողնել, քանի որ մոտ 100 տոկոս դեպքերում հանցագործության կրկնություն է տեղի ունենում: