ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ները քննարկել են միջազգային անվտանգությունն ու տարածաշրջանային զարգացումները
ПолитикаՄայիսի 21-ին Մոսկվայում կայացան ոլորտային խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև՝ մերձավորարևելյան, հյուսիսամերիկյան և լատինամերիկյան թեմաներով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմից մասնակցում էին նախարարի տեղակալներ Միխայիլ Բոգդանովը և Սերգեյ Ռյաբկովը:
Քննարկվեցին միջազգային անվտանգությանը, տարածաշրջանային արդի զարգացումներին, ՀՀ և ՌԴ մասնակցությամբ գործող ինտեգրացիոն կառույցների և երրորդ երկրների հետ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Մտքեր փոխանակվեցին մի շարք երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով երկկողմ համագործակցության շուրջ: