«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը շարունակում է թակել անապահովների դռները
Общество«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտիգրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ շարունակվում է Երևանի և մարզերի անապահով ընտանիքներին օգնության փաթեթների տրամադրումը: Միջոցառմանը մասնակցում են ոչ միայն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն, այլև ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նրա մասնակցությամբ սոցիալական փաթեթներ են բաժանվել մայրաքաղաքի Էրեբունի համայնքի այն բնակիչներին, որոնք երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով հայտնվել են անելանելի կացության մեջ: Նշենք նաև, որ սոցիալական փաթեթներ բաժանելուն զուգահեռ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական ընկերության միջոցներով շարունակվում են նաև ախտահանվել մայրաքաղաքի և հանրապետության այլ քաղաքների փողոցները, ինչը ևս մեծ օգնություն է կորոնավիրուսի տարածումը կանխելուն նպաստելու համար: