Չ՛ի կարելի թույլ տալ, որ ուղեղային կենտրոնը սնանկանա ու փակվի
ПолитикаԻրականում, ինչքան էլ խնդիրներ լինեն «Յուքոմ» ընկերությունում, այնուամենայնիվ, արձանագրենք, որ այն ազգային արժեք է և պետք չէ թույլ տալ, որ ընկերությունը փլուզվի: Իշխանությունները պետք է հնարավորինս աջակցեն «Յուքոմ»-ին, որպեսզի այն կարողանա պահպանել իր գոյությունը և բարելավել իր դիրքերը ոչ միայն հայրենական, այլև միջազգային շուկայում:
Պետք չէ անտեսել նաև փաստը, որ այս ընկերությունը հազարավոր աշխատատեղեր ապահովող և խոշոր հարկատու լինելուց բացի, ունի նաև երկու շատ կարևոր առանձնահատկություն ՝ ունի ազգային ծագում, ինչը նշանակում է, որ կախված չէ արտաքին աշխարհից ու կապիտալից, ինչպես նաև համարվում է տեղեկատվական տեխնոլոգաների ուղեղային խոշորագույն կենտրոններից մեկը, որը քանդել, պարզապես, չի կարելի:
Կարճ ասած՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի «Յուքոմ»-ը չգնա սնանկացման և փակվելու ճանապարհով: Իշխանությունները պետք է ամեն կերպ աջակցեն, որպեսզի այս ընկերությունը կարողանա ոտքի կանգնել, մեծ թափով զարգանալ ու զարգացնել հայրենական բրենդն ու ապագային միտված խոշորամասշտաբ ծրագրերը: