Չպետք է ջլատել ուժերը, ազգային ուժերի համախմբումը հրամայական է
ПолитикаԱրցախյան 44-օրյա պատերազմում կրած ցավալի պարտությունից հետո միավորվելու ամենամեծ շանսը պետք է ունենային ազգայնական գաղափարներ կրող ուժերը։ Մարդկության պատմության մեջ սովորաբար ադպես էլ լինում է, պարտությունները խթանում են ազգային մտքի նոր զարթոնք՝ բարոյահոգեբանական, քաղաքական և տնտեսական հետևանքները վերացնելու համար։
Հայաստանն այդ առումով ունիկալ երկիր է։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, ամեն տեսակի ու գույնի քաղաքական ուժ միավորվեցին, դաշինքներ կազմեցին, բայց հեռանկարում չի էլ ուրվագծվում մաքուր ազգայնական միավորման մեկտեղման հավանականությունը։
Միգուցե արևմտյան կենտրոններն են խափանում նման համախմբումը։ Միգուցե։ Ազգայնական ուժերի համախմբման դեպքում առավել քան բարդ կլիներ կտոր-կտոր անել Հայաստանը, ինչպես այսօր են անում ապազգային և ապիկար իշխանությունների ձեռամբ։
Միայն մաքուր, բացառապես Ազգի և Հայրենիքի շահերով առաջնորդվող ուժերի համախմբումը կարող է դուրս բերել երկիրն այս օրհասական վիճակից։ «Սորոսածինները» բնավ շահագրգռված չեն մեր երկրում իրապես ազգային ուժերի համախմբմամբ, ազգային նման դաշինքը կլիներ փաշինյանական վարչախմբի այլընտրանքը։ Դեռ ուշ չէ, կա հնարավորություն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության և նրա նախագահ Խաչիկ Ասրյանի շուրջ համախմբվելու, պատասխանատվության կանչելու Հայոց հայրենիքը ծայրահեղ վիճակի հասցրածներին։
Եթե ազգային քաղաքական գաղափարներ կրող ուժերը իրապես մտահոգ են ու անհանգիստ, պետք է ժամ առաջ միավորվեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շուրջ, այլ ոչ հագուրդ տան սեփական ամբիցիաներին, արտահերթ ընտրություններում չնչին քվեներ ստանան։ Հաստատապես դա չէ իրական ազգային ուժերի նպատակը։ Չպետք է ջլատել ուժերը, համախմբումը անհրաժեշտություն է։
Արամ Գիշյան