Հարի Փոթերի մասին ֆիլմի ստեղծողները 2 անակնկալ են պատրաստել երկրպագուների համար
КультураԱյս տարի «Հարի Փոթեր» ֆիլմաշարի ստեղծման 20-ամյակն է, ինչի կապակցությամբ կինոգործիչները մի քանի անակնկալներ են պատրաստել ֆիլմի երկրպագուների համար, հայտնում է Daily Mail-ը:
Խոսքը նոր ձևաչափով ներկայացվելիք երկու սերիալի մասին է: Առաջինը կլինի չորս մասից բաղկացած վիկտորինա, մյուսը` վավերագրական ֆիլմ: Վերջինս կպատմի հրաշագործ տղայի մասին լեգենդար ֆիլմի նկարահանումների և կադրից դուրս մնացած իրադարձությունների մասին:
Նշվում է, որ Warner Bros. Unscripted Television և Warner Horizon. ֆիլմարտադրությամբ զբաղվող ընկերություններն արդեն իսկ աշխատում են ֆիլմերի վրա:
Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչի մասին կլինի վիկտորինայի շարքը, բայց երկրպագուները սպասում են հետաքրքիր սյուժեի՝ լի ֆանտաստիկ իրադարձություններով:
Հիշեցնենք՝ ֆիլմաշարի առաջին մասը՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» թողարկվել է 2001 թվականի նոյեմբերի 16-ին: Դրանից հետո հեռուստադիտեղներին են ներկայացվել ֆիլմաշարի այլ մասերը: Վերջին՝ 8-րդ սերիան, որը բաղկացած էր երկու մասից, նկարահանվել է 2011 թվականին:
Ընդհանուր առմամբ, ֆիլմի բյուջեն կազմել է 1,5 միլիարդ դոլար: Ֆիլմի անձնակազմը տոմսերի վաճառքից ստացել է մոտ 10 միլիարդ դոլար: