Bitcoin-ի փոխարժեքը Չինաստանում սահմանված արգելքի պատճառով 1 օրում նվազել է գրեթե 30%-ով
ЭкономикаCoindesk բորսայի տվյալների համաձայն՝ 1 օրում բիթքոինի փոխարժեքը նվազել է գրեթե 30 տոկոսով:
Նշվում է՝ մայիսի 19-ի սկզբին փոխարժեքը կազմել է 43,4 հազար դոլար, իսկ օրվա ընթացքում այն իջել է ու հասել 30,2 հազարի (-31%): Ավելի ուշ փոխարժեքը կրկին սկսել է բարձրանալ, և այժմ բիթքոինն արժե մոտ 36,6 հազար դոլար:
Բիթքոինի արժեքի կտրուկ անկումը սկսվել է այն բանից հետո, երբ չինական կարգավորիչները արգելել են ֆինանսական հաստատություններին կրիպտոարժույթների հետ կապված ծառայություններ մատուցել: