Էդուարդ Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական
Спорт«Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականների հետ առաջիկա ընկերական խաղերին մասնակցելու համար, հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի հավաքականը մայիսի 28-ից հունիսի 5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի, որի ընթացքում կանցկացնի երկու ստուգողական հանդիպում Խորվաթիայի (հունիսի 1) և Շվեդիայի (հունիսի 5) հետ:
Հավաքի և ընկերական խաղերի մասնակցելու համար Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմը, Խոակին Կապարոսի գլխավորությամբ, հրավիրել է «Կրասնոդար -2» -ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին» ,- ասված է հաղորդագրության մեջ