Ի՞նչ նպատակով են քայլիստները թիրախավորել Վահե Հակոբյանին, Նաիրա Զոհրաբյանին և Հրանտ Բագրատյանին
ПолитикаՔաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ռուսաստանցի գեներալ Մուրադովի և ադրբեջանցիների բակակցություններից հետո դավաճան Նիկոլի քայլիստներն ուղղակի հարձակում են սկսել Վահե Հակոբյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հրանտ Բագրատյանի վրա, քանի որ վերջիններս հանդգնել են բացահայտել այդ ձեռք բերված համաձայնությունների հակահայ կետերը...
Տարբեր տրամաչափի քայլիստ֊քայլիստուհիներ` սկսած Նիկոլի "դդում" Արայիկից ու Արսեն "Գարդասիլիչից" վերջացրած բազմատգետ երեսփոխաններով վերը նշված անձանց ինչ "հանցանքների" մեջ ասես չմեղադրեցին`մոռանալով, թե իրենք ովքեր են և ում են ծառայում...
Բարձրացված այս հիստերիան ունի մեկ նպատակ` շեղել հասարակության ուշադրությունը Նիկոլի թուրքերին տված խոստումներից...Իսկ դրանց մասին բարձրաձայնում են Ռիզվանի նման Իլհամի քաղաքագետ֊վերլուծաբանները...
Քայլիստ֊պատուհասներն ընդդիմադիրներին թիրախավորելու փոխարեն լավ կլինի արձագանքեն Բաքվից հնչող հայտարարություններին...
Զզվելի է, երբ Իլհամի կողմից նվաստացված և նսեմացված դավաճան Նիկոլի թիմակիցները "տղամարդ" են խաղում կամ դավաճանության մեջ են մեղադրում ընդդիմադիրներին...
Ամենամեծ դավաճանները`Նիկոլի թիմակիցներն ու դրան սպասարկողներն են...