Կասկադյորական ավտովթար` Գյումրիում. կան վիրավորներ
ОбществоԱյսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի թիվ 5/7 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչ, 60-ամյա Տիգրան Առաքեյանի վարած Opel մակնիշի 36 ՏC 163 համարանիշի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 29-ամյա Ռաֆիկ Գևորգյանի վարած Porsche Cayenne մակնիշի 20 ԼՕ 011 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Հարությունյանի վարած Porsche Cayenne մակնիշի 18 RR 080 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներ Տ. Առաքելյանն ու Ռ. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով էլ Porsche Cayenne-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և տապալել մայթեզրին տեղադրված ծաղկամաններն ու հայտնվել մայթին:
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Տ. Առաքելյանը նախկինում եղել է 4 անգամ դատապարտված, իսկ Կ. Հարությունյանը աշխատում է Գյումրիում գործող «Ֆլորենս» ռեստորանային համալիրի տնօրեն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Porsche Cayenne 18 RR 080 համարանիշի ավտոմեքենան եղել է կայանված և ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Ռ. Գևորգյանը: