Իրավական ակտերի փոփոխության արդյունքում կարճ ժամանակահատվածում ՀՀ տնտեսությունը կվերականգնվի
Экономика«Եթե օրենսդրական փոփոխություններ անենք շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը կվերականգնվի»,- այս մասին Lurer.com կայքին տված հարցազրույցում ասել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե տնտեսության վերականգման ի՞նչ ռեֆորմներ կան` Նաիրի Սարգսյանն ասել է․
«Օրինակ Գյուղատնտեսության ռեֆորմն էր՝ անցնել սուպերինտենսիվ գյուղատնտեսության, որի լուրջ պոտենցյալը մենք ունենք, ռազմարդյունաբերության զարգացման, տուրիզմի զարգացման, մշակող արդյունաբերության զարգացման։ Մենք այս պահի դրությամբ ունենք որոշակի օրենսդրական գրավիչ առաջարկներ ներդրողների համար և որոշակի առաջարկներ էլ փոփոխության կամ իրավական ակտերի փոփոխության արդյունքում տնտեսության հինգ ճյուղերում, որ մենք որոշակի օրենսդրական փոփոխություններ անենք ես ձեզ հավաստիացնում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը կվերականգնվի, և ընդ որում շեշտադրումը պետք է կատարել արտահանելի հատվածի վրա»։