Ալյումինի գինը նվազել է, պղնձի գինը` աճել. գունավոր մետաղների գները` ըստ LME-ի
ЭкономикаԼոնդոնի մետաղների բորսայի մայիսի 13-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 2.83%-ով և կազմել 2492.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.12%-ով և կազմել 10546.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 2222.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 17942.00 դոլար, անագի գինը նվազել է 0.28%-ով և կազմել 29830.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 2998.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 3.78%-ով և կազմել 28440.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44635.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: