Արթուր Վանեցյանը շարունակում է սպային վայել կեցվածք դրսևորել
Թեև վերջին շրջանում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պակաս չկա, այնուամենայնիվ, որքան էլ փորձ է արվում նրան կապել այս կամ այն քաղաքական ուժի կամ իրադարձության հետ, միևնույն է, նա ապացուցում է, որ ամուր կանգնած է իր խոսքերի և տեսակետների թիկունքին և չի պատրաստվում խուսանավել ո՛չ Հատուկ քննչականի, ո՛չ էլ լրագրողների հարցին պատասխանելուց:
Համաձայնեք, այս օրերին, երբ ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է և բոլոր կողմերից ավելանում են պղտոր ջրում ձուկ որսացողները, Վանեցյանի կողմից կայուն վարքագիծ դրսևորելու այս մոտեցումը բավական ողջունելի է: Առավել ևս, երբ նման կարևորագույն պաշտոն զբաղեցրած անձն ամենալավն է պատկերացնում, թե որքան կարևոր է երկրի կայունության ու անվտանգության պահպանման հարցը: Դա է պատճառը, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Վանեցյանը շարունակում է սպային վայել վարքագիծ դրսևորել և պայքարել հանուն երկրի անվտանգ ու կայուն ապագայի: