ՊՍԺ-ի պաշտպան Կիմպեմբեն որակազրկվել է 3 խաղով
СпортՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն պատժվել է Լիգա 1-ի հերթական տուրի՝ «Ռեննի» հետ խաղի արդյունքում (1-1)։
25-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 3 խաղով՝ ևս մեկ խաղով պայմանական, 87-րդ րոպեին Ժերեմի Դոկուի նկատմամբ կոպիտ խաղի համար հեռացվելու համար։
Այսպիսով, փարիզյան թիմի սանն ընթացիկ մրցաշրջանում այլևս չի խաղա ՊՍԺ-ի կազմում։
Բացի հեռացումից՝ Կիմպեմբեն իրեն հոմոֆոբ բնույթի վիրավորանքներ է թույլ տվել «Ռեննի» ֆուտբոլիստի հասցեին։ Խտրական վիրավորանքի համար պաշտպանին կարող են որակազրկել 10 խաղով։