Կրթված սերունդ ունենալը Գագիկ Ծառուկյանի համար եղել և մնում է բարգավաճ երկիր կառուցելու հիմքը
Общество«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանի կողմից շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձը բավականին կարևոր խորհուրդ է պարունակում: Ուղերձում, մասնավորապես, ընդգծվում է, թե որքան կարևոր է հզոր ու բանիմաց սերունդ ունենալը մեր երկրի կայուն ու բարգավաճ ապագան կերտելու համար:
Սրանք պատահական խոսքեր չեն: Եվ մեկ անգամ չէ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցվել գրագետ ու կրթված սերունդ դաստիարակելու հարցի կարևորությունն ու դրա ռազմավարական նշանակությունը: Այս ամենի վառ ապացույցն են նաև տարիներ շարունակ ուսանողների համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի իրականացված ծրագրերը, որոնց շնորհիվ բազմաթիվ տաղանդավոր ուսանողներ կարողացել են բարձրագույն կրթություն ստանալ այս հիմնադրամի միջոցների շնորհիվ:
Սա ևս մեկ ապացույց է, որ Գագիկ Ծառուկյանի համար՝ առողջ և կրթված սերունդ ունենալը եղել և մնում է բարգավաճ երկիր կառուցելու հիմքը: