Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը Հայաստանում
ОбществоՀայաստանում մայիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219270 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1014891 վերջին մեկ օրում` 2353 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9419 պացիենտ. Մեկ օրում նվազել է 289-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 204578 անձ` վերջին մեկ օրում 457 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 4234 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1039 է:
Ավելին...