Սյունիքում նոր տներ են կառուցվելու արցախցիների համար
ОбществоԱյսօր Սյունիքի մարզի Մեղրու շրջանի Նռնաձոր գյուղում մարզի բոլոր համայնքապետերը մասնակցել են 30 տան հիմնման արարողությանը: Նռնաձորը ամենահարավային գյուղն է՝ Իրանի հետ սահմանակից, այստեղ են տեղափոխվելու Քաշաթաղից տեղահանված բնակիչները:
Երևանից 435 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում հիմնականում զբաղվում են այգեգործությամբ և Քաշաթաղից տեղահանված ընտանիքները ցանկություն են հայտնել հենց այս գյուղում բնակվելու:
Երևանից որպես պատվավոր հյուր հրավիրված է եղել նախկին ԱԻԾՊ փոխնախարար Բորիս Ավագյանը, ով պատերազմից հետո ակտիվ մասնակցություն է ունենում գերիների վերադարձի հարցում: