Հայաստանին ծրագրերի ընտրություն է պետք․ Մարուքյանը՝ նախկինների ու ներկաների այլընտրանք
ПолитикаԱռաջիկա խորհրդանական ընտրությունների քարոզարշավի ճակատագիրը կանխորոշված է: Ծրագրերի, բարեփոխումների, հստակ տեսլականի փոխարեն ականատեսն ենք լինելու հայհոյանքների տարափի, փոխադարձ վիրավորանքների, միգուցե նաեւ՝ առանձին բախումների։ Գլխավոր դերակատարները վաղուց չեն էլ թաքցնում, թե ինչ մարտավարությամբ են պայքարելու մրցակիցների դեմ։ Եթե արմատական ընդդիմությունը պայքարը տանելու է՝ Փաշինյանին դավաճան եւ հողատու ասելով, «Իմ քայլը» դաշինքն իր շուրջը համախմբում է իրականացնում՝ ընտրողների մի մասին ահաբեկելով նախկինների հնարավոր գալստյամբ։ Իսկ նման մթոնոլորտում ծրագրերի մասին խոսելն անասելի բարդ է, թեպետ՝ անհրաժեշտ։
Այս ընտրապայքարի առանձնահատկությւոններից մեկն էլ այն է, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը ընտրապայքարի են գնալու ոչ միայն հիմնական ուժերով, այլեւ բազմաբնույթ արբանյակներով։ Այդ ուժերը, որ խորհրդարանում հայտնվելու շանս չունեն, ուղղակի մեկ խնդիր են լուծում, քարոզարշավի ընթացքում սեւացնելու են հակառակորդին, տարածելու են վիրավորանքների հիմնական դոզան, խլացնելու են իրական քաղաքական ուժերի ձայնը։ Եզակի քաղաքական ուժերից մեկը, որ այլընտրանք է բոլորին, ոչ գործող իշխանության, ոչ նախկինների արբանյակն են, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է։
Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նախօրեին տված մի հարցազրույցում ուշագրավ միտք է հայտնել, նշել, որ պետք է ընտրել կենտրոնում գտնվողին, իրական այլընտրանքին, որը Հայաստանում ռեֆորմներ իրականացնելու գլխավոր շահառուն է։ Եւ իսկապես, Մարուքյանը ռեֆորմների մասին խոսում է տարիներ շարունակ, խոսել, երբ գործող վարչապետի հետ մի ընդդիմադիր դաշինքում էին։ Իհարկե, 2018 թվականին «Ելք» դաշինքին մաս կազմող ուժերից մեկը եկավ իշխանության, հարյուրավոր խոստումներ տվեց որոնք գրեթե բոլորն էլ խախտեց։ Մինչդեռ, Հայաստանի քաղաքացիները նրանց ընտրել էին հենց երկրում բարեփոխումներ անելու համար։ Հետեւաբար, խոստացված ռեֆորմների միակ շահառուն Մարուքյանն է եւ իր գլխավորած «Լուսավոր Հայաստանը», որն էլ, անշուշտ, հնարավորություն կունենա կատարել իր խոստումները՝ բացառապես լծակներ ունենալու դեպքում։
Ռոնալդ Աֆանդյան