Լևոն Պաչաջյանը չի ավարտի կարիերան
СпортՀայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը չի ավարտի ֆուտբոլիստի կարիերան։ Այս մասին 37-ամյա ֆուտբոլիստը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում։
«Խորհրդակցելով բժիշկների հետ՝ եկանք այն եզրակացության, որ դեռ վաղաժամ է ֆուտբոլից հրաժարվել: Բայց պետք է շատ լավ վերականգնողական աշխատանքներ տանել:Լրիվ վերականգնումից հետո վերջնական որոշում կկայացնեմ»,- գրել է Պաչաջյանը ու տեղակացրել նաև, որ վիրահատություն ևս չի լինի։
Պաչաջյանն ավելի վաղ հայտնել էր, որ ծանր վնասվածք է ստացել, ինչի պատճառով կարող է ավարտել կարիերան։ Կտրվել է ֆուտբոլիստի աքիլեսյան գարշապարի ջիլը։