Երևանում 30-ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի մոտ ամեն բան լավ է
ОбществоԵրևանի ծննդատներից մեկում երեկ՝ մայիսի 6-ին, 30-ամյա ծննդկան է մահացել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրուցում հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
«Մայրական մահացության դեպք է եղել, ցավոք։ Բժիշկներն արել են հնարավորինը փրկելու համար, բայց չի հաջողվել»,- ասաց նա՝ նշելով, որ մահվան պատճառը հետծննդաբերական շրջանում առաջացած պրեէկլամպսիան է:
Նա նշեց, որ կնոջ երկրորդ հղիութունն է եղել, երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով, 36 շաբաթականում․ «Փոքրիկի մոտ ամեն բան լավ է, առողջական որևէ խնդիր չունի»,- նշեց Խաչատրյանը։
Նշենք, որ պրեէկլամպսիան հղիության ժամանակ հանդիպող վտանգավոր վիճակ է, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով և հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ։
Հավելենք նաև, որ կնոջ մահվան մասին հայտնել է նաև «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի անձնակազմը՝ ֆեյսբուքյան էջում ցավացություն հայտնելով գործընկերոջ մահվան համար։