Անորտոսիսը հաղթեց, Համբարձումյանը` գոլի հեղինակ
СпортԿիպրոսի 1-ին դիվիզիոնի չեմպիոնական խմբում 35-րդ տուրի շրջանակում Հովհաննես Համբարձումյանի «Անորտոսիսը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ «ԱԵԼ Լիմասոլի» նկատմամբ:
Հյուրերի կազմում 44-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Հաղթական գնդակը խփեց Պավլոս Կորեան:
Այս հաղթանակից հետո «Անորտոսիսը» 57 միավորով 4-րդ հորիզոնականում է: