Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն մեղադրեց պատերազմը հրահրելու մեջ
ПолитикаԱրդյո՞ք մենք ունեցել ենք հնարավորություն ու կարողացել ենք պատշաճ ձևով պատրաստվել պատերազմին: Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուղիղ պատասխանն այո է, սակայն մի նրբություն կա. «Պատերազմին պատրաստվելը նրբություններ ունի, որովհետև հակառակորդն էլ է հետևում քեզ, տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ, երբ 80-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերին: Ինքը հասկանում՝ երբ դու այդ գիծն անցար, քո պոտենցիալն աճելու է, հասկանում է, որ ճիշտ տեղն է խփելու, որպեսզի դու չհասցնես, մնաս 80-ականների զենքերի մակարդակին: Սա էլ է պատերազմի հրահրում: Դու չես կարող բանակը զարգացնել թաքուն: Հակառակորդը տեսնում է, որ սպաների աշխատավարձ է բարձրանում, զինվորների սննդի հարց է լուծվում, ժամկետային զինծառայողների ծնողները, ենթասպաների ու շարքայինների ընտանիքների անդամները ներառվում են բուժսպասարկման պետպատվերում: Սա մարտունակության հետ կապված հարց է: Ձեռք են բերվում ժամանակակից զինատեսակներ: ՍՈւ-երի հետ կապված պատմությունը դրա տիպիկ օրինակն է:
Հարվածը հասցվել է այն պահին, երբ սպառազինությունն ամբողջական չի եղել: Այո, ՍՈՒ-30 գերժամանակակից զենք առնելով՝ մենք պատերազմ ենք հրահրել»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքերով, նախորդ իշխանությունը պատերազմի ռիսկը կառավարել է՝ ամեն ինչ անելով, որպեսզի տեսանելիորեն բանակը փլվի: