Կորոնավիրուսից մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովը
Культура75 տարեկանում կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, վայրի կենդանիներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ պետական կրկեսի մամուլի ծառայությունից:
«Միխայիլ Աշոտովիչ Բաղդասարովն այլևս չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ արտիստի մահվան պատճառը կորոնավիրուսն է:
Հիշեցնենք՝ Միխայիլ Բաղդասարովը ծնվել է 1945 թվականին Բաքվում: 1973 թվականից սկսած՝ նա սեփական ծրագրով սկսել է ելույթ ունենալ կրկեսում: Բաղդասարովի երեխաները՝ Արթուրը և Կարինան, հայտնի վագրեր վարժեցնողներ են: