«Կա միայն մեկ մարդ, ով կարող է տապալել վիժվածքին»
ПолитикаՄիքայել Մինասյանը տվել է այս շրջանի կարևորագույն նախընտրական խոստումը: Նա ասել է, որ իր առաքելությունը կհամարի ավարտված և կհեռանա հանրային կյանքից, եթե վիժվածքը չհաղթի ընտրություններում: Եթե սուրբաթոռյան դիվանագիտական լեզվից թարգմանենք` սա նշանակում է` չեք կարա «կրեք»: Իսկ եթե ավելի կոպիտ պոկեռային լեզվով ասենք՝ սեղանի շուրջ նստածները, «all in» ասելով, բլեֆ են անում ու իրար են փորձում վախացնեն, իսկ Մինասյանը ընդամենը ընդունեց դրույքը ու փաս չգնաց: Տենց լինում ա, երբ գիտես խաղացողների քարտերը ու լավ գիտես, որ քո քարտերը ավելի լավն են:
Ուշագրավ է նաև, որ այդ հայտարարությունը անելուց հետո նա մի երկար հոդված հրապարակեց «թակարդների» մասին, որում ըստ էության բացահայտեց, թե իր քարտերը և թե մնացած խաղացողների, որովհետև եթե իշխանությունը ստվեր է, որը գցում են պատին, պետք է ընդամենը այդ սենյակը այնպես լուսավորել, որ ստվեր չմնա ու լավ երևա, թե ով, ինչ բոյ ունի իրականում:Ես դեռ երկու տարի առաջ էի ասել, որ կա միայն մեկ մարդ, ով կարող է տապալել վիժվածքին, ուրիշը դեռ ի հայտ չի եկել: Մնացածը կամ չեն ուզում, կամ չեն կարա, կամ էլ սպասում են հրահանգի այն տեղերից, որտեղից այդ հրահանգը չի գալու: Թե ինչու չի գալու, կարող եք իմանալ` վերոհիշյալ հոդվածը կարդալով:
Կեղծ բարեպաշտությամբ չեմ տառապում, չեմ պնդելու, որ երկու տարի առաջ արածս հայտարարությունը չէր հետապնդում որոշակի, շատ կոնկրետ մարտավարական նպատակներ, բայց անկեղծ ասում եմ, որ իրոք վստահ եմ եղել, որ Մինասյանը միակն է, ով կձգի: Ու էդ վստահությունս պատին գցված ստվերից չի առաջացել, այլ պարզ աշխարհաքաղաքական դասավորվածությունից, որն ակնհայտ էր դեռ 2016-ին (ոմանք դեռ 2007-ից գիտեին)... իսկ հիմա իրականություն է դարձել:
Հ.Գ. Իմիջիայլոց, վիժվածքին` իրեն հարիր ճանապարհով քշելու պատրաստ կուսակցությունների ներկայացուցիչների զինանոցում դեռ մնում է ԿԸՀ դիմաց ընտրական ցուցակները հանձնելու վերջին օրը նույն ժամին մասնակցության հայտերը միասնաբար պատռելու ակցիան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10164965390830501