Ուրարտու-Շիրակ խաղի առաջին հարվածը կկատարի Արթուր Դավթյանը
СпортVBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպման առաջին հարվածը կկատարի սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հայ մարմնամարզիկը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, շվեյցարական Բազել քաղաքում հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 18:30-ին։